Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, 8Ա թաղամաս, 157 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, Արշալույս Հովագիմի Թովմասյանի 19.02.2024 թվականի թիվ 1158 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արշալույս Հովագիմի Թովմասյանին (ծնվ. 12/06/1964թ.) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0149-0002 կադաստրային ծածկագրով 0.0400 հա օրինական հողամասի վրա 2014թ. կառուցված 72,30 քմ ներքին և 85,6 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2014թ. կառուցված 12,90 քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական, իսկ 2014թ. կառուցված 18,00 քմ ներքին և 22,0 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը համարել ինքնակամ:
2․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3․Սահմանել, որ ինքնակամ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում , Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բյուջե պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<ինքնակամ հառույցների օրինականացամն և տնօրինման կարգը հաստատելու մասին >> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված ընդհանուր արտաքին 98,5 քմ մակերեսով ինքնակամ շինությունների օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով ՝ 1422 ՀՀ դրամ ընդհանուր ՝ 140067 /մեկ հարյուր քառասուն հազար վաթսունյոթ/ ՀՀ դրամ։
4․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր , 8Ա թաղամաս, 157 հասցեում գտնվող գույքի հաշվառման (չափագրման ) տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2023AW6SLF։
5. Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1207-Ա որոշումը:
5․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։