Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Երևանյան 7/7 հասցեում Ռուզան Աշոտի Ալեքսանյանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու համար տուգանք նշանակելու մասին, պարզեց, որ․
Ռուզան Աշոտի Ալեքսանյանը խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանած պահանջները ըստ որի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի օգնական Արմեն Աբգարյանի 21․10․2025թ․ թիվ 3589 զեկուցագրի հիման վրա 2025 թվականի հոկտեմբերի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ, որին ներկա չէ գտնվել իրավախախտող Ռուզան Աշոտի Ալեքսանյանը, որի կապակցությամբ հանձնաժողովը որոշում է կայացրել վարչական վարույթի նիստը հետաձգելու մասին։ Նույն օրը ծանուցումը ուղարկվել է Ռուզաննա Ալեքսանյանին, ինչպես նաև նույն օրը ծանուցումը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք էջում (azdarar.am)։ Սակայն Ռուզան Ալեքսանյանը չի ներկայացել 18․11․2025 թվականին կացացած վարչական հանձնաժողովի նիստին։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի օգնականի կողմից «Վարչական իրավախախտում հայտնաբերելու մասին» 20․10․2025թ․ արձանագրության հիման վրա 21․10․2025թ․ կազմված թիվ 3589 զեկուցագիրը:
Արմավիր համայնքի վարչական սահմաններում ապօրինի շինարարությունները կանխարգելելու նպատակով հերթական ուսումնասիրության /շրջայցի/ ժամանակ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի աշխատակիցների կողմից Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Երևանյան 7/7 հասցեում ապօրինի շինարարություն կատարելու մասին 20․10․2025թ․ կազմված արձանագրությունը։
Վարչական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 23/25 արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Երևանյան 7/7 հասցեում առանց համապատասխան շինարարական թույլտվության իրականացվել են ինքնակամ շինարարական աշխատանքներ, ուստի քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Արմավիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի նոյեմբերի 18-ին կայացել է վարչական վարույթի նիստ, որին չի մասնակցել իրավախախտող Ռուզան Աշոտի Ալեքսանյանը։
Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և առաջարկել՝ իրավախախտող Ռուզան Աշոտի Ալեքսանյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով՝ 2500000/ երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ, առանց համապատասխան թույլտվության կառուցված կառույցը համարել ինքնակամ։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի`համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը։
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Նույն օրենքի օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Տվյալ պարագայում Ռուզան Աշոտի Ալեքսանյանը Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Երևանյան 7/7 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շարունակել է իրականացնել ինքնակամ շինարարական աշխատանքներ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նշված արարքները քաղաքային բնակավայրերում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով/։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածքվ, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, 26-րդ հոդվածի 4-րդ մասով, 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 18․11․2025 թվականի թիվ 23/25 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Իրավախախտող Ռուզան Աշոտի Ալեքսանյանի /ծնված՝ 04․10․1960թ․, անձնագիր՝ AV0675477/ նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Երևանյան 7/7 հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքները շարունակելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի չորրորդ մասի հատկանիշներով՝ 2500000/ երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։
1). Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արմավիրի համայնքապետարանի 900335201498 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Արմավիր համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովին:
2․ Իրավախախտող Ռուզան Աշոտի Ալեքսանյանին տալ պատադիր ցուցում՝ դադարեցնել ապօրինի շինության կառուցման աշխատանքները և օրենքով սահմանված կարգով վերացնել իրավախախտման հատկանիշները։
3.Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Ռուզան Աշոտի Ալեքսանյանին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով: