Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1415-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2023 թվականի N 1415-Ա

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

               Ղեկավարվելով  <<Տեղականինքնակառավարմանմասին>> ՀայաստանիՀանրապետությանօրենքի 35-րդհոդվածի 1-ինմասի 24-րդ  կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>>  48.1 հոդվածի  4-րդ, 5-րդ, 6-րդև 8-րդկետերով, 76-րդհոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականիապրիլի 12-ի  <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ286որոշման 46.2-րդ կետի <<բ>>  ենթակետով և հիմք ընդունելով  ԱրկադիԱվագյանի29.09.2022թ. թիվ5234  դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրքաղաքի Հանրապետությանփողոց3  հասցեումգտնվող 28.8 քմմակերեսովհողամասին  կից (անշարժգույքինկատմամբիրավունքներիպետականգրանցմանN 28092022-04-0031 վկայական)ընդլայնմաննպատակովկառուցապատմանիրավունքովլրացուցիչհողամաստրամադրելումասինևհաշվիառնելովայն, որը ընդլայնմաննպատակովտրամադրվողՀանրապետությանփողոց3/3 հասցեում  գտնվողհողամասիփաստացիմակերեսը 6.0 քմէ, որիուրվագծայինչափերնու դիրքըթույլչենտալիս,որայնդառնաառանձին հրապարակային սակարկությունների առարկա, Հայաստանի Հանրապետության կառավարության2010 թվականի փետրվարի 11-իN102-Ն որոշմամբ հաստատված Արմավիր համայնքի գլխավոր հատակագծի համաձայն` տրամադրվող հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակություն և ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում` 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ԱրմավիրհամայնքԱրմավիրքաղաքի  Հանրապետության փողոց 3 հողամասին կից՝ Հանրապետության փողոց 3/1 հասցեում, 6.0 քմ  մակերեսով հողամասն  ընդլայնման նպատակով  կառուցապատման իրավունքով տրամադրելԱրկադիԱվագյանին:

2. Ընդհանուր գույքին տալ միասնական հասցե` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի  Հանրապետության փողոց 3:

3. Լիազորել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի անունից կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր` գործողության ժամկետը սահմանելով մինչև 22.072.2029 թվականը,իսկ կառուցապատման իրավունքի տարեկան վճար` 10000 (տաս հազար)  ՀՀ  դրամ 1 քմ հողամասի համար:

4. Սահմանել, որ

         ա) կառուցապատման իրավունքի պայմանագրի  նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարում է Արկադի Ավագյանը`  իր միջոցների հաշվին,

          բ) տաղավարի տեղադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի  Արմավիր համայնքի վարչական տարածքում ոչ հիմնական շինությունների տեղադրման համար սահմանված տեղական տուրքը համայնքի բյուջե վճարելուց և տաղավարի էսքիզային նախագիծը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց հետո,

        գ) տաղավարի տեղադրման հսկողությունը հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի   Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների համակարգման բաժնին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր  համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(215.76 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner