Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի և համայնքապետարանին փոխառությամբ տրամադրված ծառայողական ավտոմեքենաների շահագործման համար վառելիքի ծախսի ամսական չափաքանակները սահմանելու և ավագանու 11 փետրվարի 2022 թվականի թիվ 070-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 088-Ա որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 5-րդ` Աշխատակազմի քարտուղար, տողում բենզինի միջին ամսական ծախսը «300լիտր»-ի փոխարեն կարդալ «40լիտր», գազի միջին ամսական ծախսը « - »-ի փոխարեն` «240»կգ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից: