Այսօր: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔ ԱՐՄԱՎԻՐ Հ. ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑ , 50 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԼԵՆ ԵՓՐԵՄԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր , Հ. Ավետիսյան փողոց, 50 հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը,  Կարլեն Եփրեմի Մելքոնյանի 18․10․2024 թվականի թիվ 5798 դիմումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Կարլեն Եփրեմի Մելքոնյանին ( ծնվ․ 14/01/1941թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0036-0027 կադաստրային ծածկագրով 600,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած  120,0 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով, իսկ 240,0 քմ մակերեսով հողամասն օտարել ուղիղ վաճառքի միջոցով հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 1 քմ հողամասի  համար ՝ 1333,0 ՀՀ դրամ , ընդհանուր 315478 (երեք հարյուր տասնհինգ հազար չորս հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ։

2. Վերականգնել Կարլեն Եփրեմի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք, Հ. Ավետիսյան փողոց , 50 հասցեում գտնվող 0․0960 հա օրինական հողամասի վրա 1957թ․ կառուցված 297,7 քմ մակերեսով բնակելի տան, 1992թ. կառուցված 28,0 քմ մակերեսով ավտոտնակի, 1992թ. կառուցված 28,7 քմ մակերեսով անասնաշենքի և 1982թ. կառուցված 9,20 քմ մակերեսով լոգարանի նկատմամբ, իսկ 2005թ. կառուցված 24,10 քմ մակերեսով լողավազանը և 2018թ. կառուցված 195,40 քմ մակերեսով ջերմոցը համարել ինքնակամ։

3․ Ընդունել ի գիտություն , որ 

    1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

     2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9e4061d9-15ea-4aff-9678-93834f35aabd



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner