Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետայի նհամակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով``
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 137-Նորոշմանմեջկատարել հետևյալ փոփոխությունները.
1)Բյուջեի եկամտային մասում`
ա.Բյուջետային տող 1113` «Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ» եկամտատեսակը պակասեցնել 54 385,4 հազար դրամով` սահմանելով 187 562,6 հազար դրամ,
բ.Բյուջետային տող 1121՝ «Գույքահարկ փոխադրամիջոցների համար» եկամտատեսակը պակասեցնել 30 000,0 հազար դրամով` սահմանելով 431 264,0 հազար դրամ,
գ.Բյուջետային տող 1261` «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» եկամտատեսակն ավելացնել 67 686,7 հազար դրամով՝ սահմանելով 594206,4 հազար դրամ.
դ.Բյուջետային տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակն ավելացնել 47 000,0 հազար դրամով` սահմանելով 648 188,6 հազար դրամ:
1) Բյուջեի ծախսային մասում`
ա.01 բաժին 1 խումբ 1 դաս` «Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» ծրագրի ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածը պակասեցնել 17 300,0 հազար դրամով,«Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր » 4222 հոդվածը պակասեցնել 4800,0 հազար դրամով,«Ներկայացուցչական ծախսեր» 4237 հոդվածը պակասեցնել 3400,0 հազար դրամով,«Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում » 4252 հոդվածը պակասեցնել 5000,0 հազար դրամով,«Տրանսպորտային նյութեր » 4264 հոդվածը պակասեցնել 5500,0հազար դրամով,«Հատուկ նպատակային այլ նյութեր » 4269 հոդվածը պակասեցնել 3000,0հազար դրամով,
բ. 01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածը պակասեցնել 2235,4 հազար դրամով, «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածը պակասեցնել 2500,0հազար դրամով,«Այլ կապիտալ դրամաշնորհներ » 4657 հոդվածը պակասեցնել 7000,0հազար դրամով,«Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածը պակասեցնել 1900,0 հազար դրամով,« Նախագծահետազոտական ծախսեր » 5134 հոդված ավելացնել 2500,0 հազար դրամով,
գ·04 բաժին 5 խումբ 1 դաս` «ճանապարհային տրանսպորտ » ծրագրի ծախսերի «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածը պակասեցնել 15800,0 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում » 5113 հոդվածն ավելացնել 10376,0 հազար դրամով,
դ.04 բաժին 9 խումբ 1 դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածն ավելացնել -10376,0 հազար դրամով,
ե.08 բաժին 2 խումբ 4 դաս` «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրի ծախսերի «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածը պակասեցնել 6000,0 հազար դրամով, «Հատուկ նպատակային այլ նյութեր » 4269 հոդվածը պակասեցնել 6000,0հազար դրամով,
զ.09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն » ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածը պակասեցնել 48450,0 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում » 5113 հոդվածն ավելացնել 112186,7 հազար դրամով,
է.11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածն ավելացնել 44 500,0 հազար դրամով:
2.Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|