Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 205
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



26 հունիսի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Օհան Ավետիքի Հարությունյանի  26.06․2025թ. թիվ 3276 դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք, Բաղրամյան փողոց, 17/3 հասցեում գտնվող անշարժ գույքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 09122019-04-0060 վկայականզբաղեցրած տարածքի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին և հաշվի առնելով այն, որ ընդլայնման նպատակովլրացուցիչ տրամադրման համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի Արմավիր քաղաք, Հ. Բաղրամյան փողոց, 17/7 հասցեում գտնվող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 27052025-04-0018 վկայական փաստացի մակերեսը  կազմում է  18,51 քմ մակերեսորի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիսոր այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկաՀայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի N 102-Ն որոշմամբ հաստատված Արմավիր համայնքի գլխավոր հատակագծի համաձայն՝  հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակությանհամապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներինընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում  

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի Արմավիր քաղաք, Հ. Բաղրամյան փողոց, 17/3 հասցեին կից Արմավիր քաղաք, Հ. Բաղրամյան փողոց, 17/7 հասցեում գտնվող 18,51 քմ մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային գնի չափով 1քմ-ը 2887․5 ՀՀ  դրամ արժեքով՝ ընդամենը 53448 /հիսուներեք հազար չորս հարյուր քառասունութ/ ՀՀ դրամով օտարել (վաճառել) Օհան Ավետիքի Հարությունյանին:

2.Ընդհանուր գույքին տալ միասնական հասցե՝ Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, Արմավիր քաղաք, Հ. Բաղրամյան փողոց, 17/3 առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ:

3.Լիազորել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի ղեկավարի անունիցհողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 4.Սահմանելոր սույն որոշման ընդունումից հետոհողամասը ձեռքբերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

 5.Ընդունել ի գիտությունոր առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքին պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:

 6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում։

 7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝2d488ad2-a476-4079-ae43-7529bc9b3f3f



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner