Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստր ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին որոշման 13-րդ կետով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի 3-րդ փողոցին կից 04-043-0059-0001,04-043-0059-0002,04-043-00059-0003,04-043-0059-0004 և 04-043-0059-0005 կադաստրային ծածկագրերով հողամասերին հասցե տալու մասին՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, Մայիսյան գյուղ 3-րդ փողոց 1-ին նրբանցք:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |