Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 103-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝
ա) 01 բաժնի 1 խմբի 1 դասի <<Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում>> ծրագրի համայնքապետարանի ծախսերին ավելացնել 1488,3 հազար դրամ, այդ թվում <<մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում>> 4252 հոդվածին 232,0 հազար դրամ և << Տրանսպորտային նյութեր>> 4264 հոդվածին 1256,3 հազար դրամ՝ ծառայողական մեքենաների համար բենզին, պահեստամասեր և ընթացիկ նորոգման և սպասարկման ծառայություն ձեռք բերելու համար:
բ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 1488,3 հազար դրամ.
2) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: