Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 45-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2021 թվականի N 45-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով <<Նորմատիվիրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով`

 

Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

 

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականիդեկտեմբերի 25-ի  <<Արմավիր համայնքի  2021  թվականի բյուջեն հաստատելու մասին>>  թիվ  101-Ն որոշման  հավելվածների  մեջ կատարել փոփոխություններ՝համաձայն N1,  N2, N3, N4 հավելվածների.

 

1) Արմավիր համայնքի 2021թ. բյուջեի եկամուտները պակասեցնել 1852,5 հազ. դրամով, այդ թվում

 

ա) Պետական բյուջեից տրամադրվող նպատակով հատկացումներ (սուբվենցիա) 1255 տողից պակասեցնել 1852,5 հազար դրամ:

 

 2) Արմավիր համայնքի 2021թ. բյուջեի ծախսերն ավելացնել 5431,5 հազար դրամով,այդ թվում՝

 

ա)  01 բաժնի 1 խմբի 1 դասի <<Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում>> ծրագրի համայնքապետարանի ծախսերին ավելացնել 1119,4 հազար դրամ, այդ թվում` <<մեքենաների և  սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում>>  4252 հոդվածին  232,0 հազար դրամ և <<Տրանսպորտային նյութեր>> 4264 հոդվածին  887,4,0 հազար դրամ՝ ծառայողական մեքենաների համար  պահեստամասեր, ընթացիկ նորոգման և սպասարկման ծառայություն ձեռք բերելու համար:

 

բ)  01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>>  ծրագրերի ծախսերին ավելացնել 11740,0 հազար դրամ, որից՝  <<Շենքերի և շինությունների կառուցում>> 5112 հոդվածին` 6400.0 հազար դրամ`110 թաղամասի թվով 2 փողոցների գազամատակարարման աշխատանքների, <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> 5129 հոդվածին՝ 11000.0 հազար դրամ՝ ժամանակակից լեդ լուսացույցներ ձեռք բերելու համար:

 

գ)  04 բաժնի 2 խմբի 4 դասի <<Ոռոգում>> ծրագրի <<Ջրամատակարար>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսապետական(համայնքային)  կազմակերպություններին>>  4511 հոդվածին  ավելացնել  316.8 հազարդրամ՝  քաղաքայինգերեզմանատանըոռոգմանցանց անցկացնելու նպատակով  անհրաժեշտ  տնտեսական ապրանքներ  ձեռքբերելու  համար` 4267 հոդված  :

 

դ) 04 բաժնի9 խմբի 1 դասի <<Տնտեսական հարաբերություններ(այլ դասերին չպատկանող)>> ծրագրերի ծախսերի<< հողի իացումից մուտքեր>> 8411 հոդվածին ավելացնել -11976,0 հազար դրամ:

 

ե) 05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերին ավելացնել 2420,0 հազար դրամ, որից  <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> 5129 հոդվածին՝ 1860,0 հազար դրամ աղբարկղեր և նստարաններ ձեռք բերելու համար, 4252  հոդվածի <<Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում ևպահպանում >> ծախսերին ավելացնել 560,0 հազար դրամ շատրվանի պոմպը և շարժիչը վերանորոգելու, ավազանի հատակի բետոնապատման աշխատանքները կատարելու համար:

 

զ)  06 բաժնի 4 խմբի 1 դասի <<Փողոցների լուսավորում>>   ծրագրի <<Լուսավորություն>>  ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսապետական (համայնքային)  կազմակերպություններին>>  4511 հոդվածին ավելացնել 5000,0 հազար դրամ ՝ համայնքի փողոցային լուսավորությունն ապահովելու համար   4267 հոդված:

 

է)  08 բաժնի 2 խմբի 4 դասի <<Այլ մշակութային կազմակերպություններ>>  ծրագրի <<Արմավիր քաղաքի զբոսայգի>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 185.3 հազար դրամ գարնան նախապատրաստական աշխատանքներ կատարելու համար` հոդված 4111:

 

ը)  09 բաժնի 1 խմբի 1 դասի <<Նախադպրոցական դաստիարակություն>>  ծրագրի <<Արմավիր քաղաքի թիվ 4 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 7288.2 հազար դրամ (   6271.0 հազար դրամ գույք՝ 5129 հոդված, և 1017.2 հազար դրամի վերմակ, սավան և նպատակային այլ ապրանքներ՝ 4269 հոդված ձեռք բերելու համար) :

 

թ)   09 բաժնի 5խմբի 1 դասի <<Արտադպրոցական դաստիարակություն>>  ծրագրի 
<< Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>>  ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպու-թյուններին>> 4511 հոդվածին ավելացնել 1307,8 հազար դրամ և <<ընթացիկ դրամաշնորհ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին>> 4637 հոդվածից  պակասեցնել 1307,8 հազար դրամ :

 

ժ) 09 բաժնի 5 խմբի 1 դասի <<Արտադպրոցական դաստիարակություն>>  ծրագրի << Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական  դպրոց>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսականպետական  (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 544,7 հազար դրամ և <<ընթացիկ  դրամաշնորհ համայնքային ոչ  առևտրային կազմակերպություններին>> 4637 հոդվածից  պակասեցնել 544,7հազար դրամ :

 

ի) 11  բաժնի  1  խմբի  2  դասի  <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 16322.2 հազար դրամ. 

3) Արմավիր համայնքի 2021թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱԴԻԿ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(410.14 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner