Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի հանրապետության կառավարության 30.05.2019թ. թիվ 741-Ա որոշումը, Արմավիրի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի միջև 18.07.2019թ. կնքված պետական գույքի նվիրատվության պայմանագիրը /գրանցամատյանի թիվը՝ 8855/ և ՀՀ Կադաստրիր կոմիտեի կողմից 29.07.2019թ. տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N29072019-04-0047 վկայականը և 21.08.2019թ. N ԱՏ -21082019-04-0270 տեղեկանքը՝.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և ստորև նշված գույքն ընդգրկել Արմավիրի համայնքապետարանի գույքացանկում` համապատասխան կադաստրային արժեքներով, այդ թվում`
- ՀՀ Արմավիր քաղաքի Մ. Հերացու 5 հասցեում գտնվող, 1978-ական թվականներին կառուցված շինություններ՝/04-001-0001-0005-001 սանէպիդկայան՝ 1976.4քմ, 04-001-0001-0005-002 սանէպիդկայան՝ 630,6քմ, 04-001-0001-0005-003՝ ավտոտնակ՝ 161.9քմ/ – 150209782 /մեկ հարյուր հիսուն միլիոն երկու հարյուր ինը հազար յոթ հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ.
- ՀՀ Արմավիր քաղաքի Մ. Հերացու 5 հասցեում գտնվող շինության զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ հողամաս 0,96 հա – 2998159 /երկու միլիոն ինը հարյուր իննսունութ հազար մեկ հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|