Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով , հիմք ընդունելով քաղաքացի Գոռ Նորիկի Զաքարյանի 29․10․2025թ․ թիվ 5564 դիմումը , Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Քաղաքացի Գոռ Նորիկի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական թիվ 2655584) Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 0.0338 հա մակերեսով հողամասից 48.0 քմ հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի այլ հողերից՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման։
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։