Այսօր: Երկուշաբթի, 17 Մարտի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 223
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ՄԲ 2025
 

Զեկ. ՆՈՅԵՄԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Արմավիր համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի 2025թ․ մարտի -ի արձանագրությունը՝

Արմավիր համայնքի ավագանին որոշում է․

1.Հավանություն տալ Արմավիր hամայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ համայնքի բնակիչների կողմից ներկայացված և քվեարկության արդյունքում ընտրված առաջարկների հիման վրա ձևավորված հետևյալ ծրագրերի իրականացմանը․

1)ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոց 16/6 հասցեում 20x40 տիպի արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտի կառուցում,

2)ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի զբոսայգում 20x40 տիպի արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտի կառուցում

3)ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղի  հասցեում 20x40 տիպի արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտի կառուցում,

2.Առաջարկներն իրականացնել ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշմամբ հաստատված կարգի, գնումների մասին օրենսդրության և այլ նորմատիվային ակտերի պահանջներին համապատասխան։  

3.Արմավիր համայնքի ղեկավարին՝ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման ավարտից հետո ամփոփ հաշվետվություն ներկայացնել ավագանուն։  

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՅԵՄԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner