Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ՖԻՆԱՆՍՆԵՐ
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ ՖԻՆԱՆՍՆԵՐ


Զեկ. ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով  «Նորմատիվ  իրավական  ակտերի  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  7-րդ հոդվածի 2-րդ մասով և 33-րդ  հոդվածի  առաջին  մասի 1-ին  կետովՏեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին  մասի  5-րդ  կետով`

 Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Արմավիր համայնքի  2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 101-Նորոշման հավելվածների  մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն  N2, N3, N4 հավելվածների.

 1)  Արմավիր համայնքի 2021թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ   թվում՝

ա) 01  բաժնի  6 խմբի  1 դասի  «Ընդհանուր  բնույթի  հանրային  ծառայություններ  (այլ  դասերին  չպատկանող)»  ծրագրերի ծախսերի «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածին ավելացնել  10500.0 հազար դրամ` Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի Հանրապետության-Աբովյան հատվածի, Աբովյան փողոցի Չարենց-Բաղրամյան հատվածի հիմնանորոգման և «Արմավիր քաղաքի թիվ 2 և թիվ 11 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների  հիմնանորոգման  համար նախագծա-նախահաշվային փաստաթղթեր ձեռքբերելուհամար:

բ04 բաժնի 9 խմբի 1 դասի «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող ծրագրերի ծախսերի «հողի իրացումից մուտքեր»  8411 հոդվածին ավելացնել -10500.0 հազար դրամ:

2) Արմավիր համայնքի 2021թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(216.82 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner