Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորական միության Արմավիրի մարզային խորհրդի նախագահ Ն․ Ռ․ Խաչատրյանի 2024 թվականի մարտի 20-ի թիվ 1824 գրությունը․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորական միության Արմավիրի մարզային խորհրդին՝ սեփական միջոցների հաշվին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ջիվանու փողոց 6 հասցեում գտնվող վարչական շենքի տարածքում, 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար տեղադրելու, տարածքը կանաչապատելու և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար։
2․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |