թվականի սեպտեմբերի 2-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրի մշակույթի տան դահլիճում անցկացրեց հանրային լսում՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում աշխատած միջուկային վառելիքի չոր պահպանման պահեստի կառուցման գործունեության վերաբերյալ։
Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ հանրային լսման նպատակն է բնակչությանը ներկայացնել ծրագրի նախագիծը, ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։
«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետի՝ անվտանգության գծով տեղակալ Վովիկ Աթոյանը ներկայացրեց աշխատած միջուկային վառելիքի չոր պահպանման պահեստարանի ընդլայնման՝ նոր պահեստարանի կառուցման անհրաժեշտությունը «ՀԱԷԿ»-ի շահագործման ընթացքում աշխատած միջուկային վառելիքի հուսալի և անվտանգ պահպանման տեսակետից: «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի մասնագետները ներկայացրեցին նոր պահեստարանի նախագծային և տեխնոլոգիական լուծումները և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության բացառման վերլուծությունները:
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, ծանոթանալով նախատեսվող գործունեության ողջ ընթացակարգին, իր խոսքում նշանակալից համարեց ատոմային էլեկտրակայանի պես հզոր և կարևոր կառույցի գործունեությունը ինչպես մեր պետության, այնպես էլ համայնքի համար և կարևորեց «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի պատշաճ և անվտանգ աշխատանքին նպաստող բոլոր գործառույթների իրականացումը։
Հանրային լսման մասնակիցների կողմից հնչեցին հարցեր նոր պահեստարանի՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության, աշխատած միջուկային վառելիքի պահպանման պայմանների, ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման առանձնահատկությունների վերաբերյալ:
Հարցերին ի պատասխան՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ մասնագետները ներկայացրեցին նախկինում կառուցած պահեստարանների շահագործման փորձը, ճառագայթային մոնիտորինգի տվյալները ՀԱԷԿ-ի տարածքում և շրջակա բնակավայրերում: Նշվեց, որ ՀԱԷԿ-ի շահագործման ամբողջ ընթացքում ճառագայթային անվտանգության նորմերի խախտումներ չի արձանագրվել և կայանի մասնագետների կողմից կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և սահմանված բոլոր պահանջվող աշխատանքները և չափումները:
Կառուցողական հարց ու պատասխանից հետո համայնքի ղեկավարն ամփոփեց հանրային լսումը՝ հավելելով, որ պահեստի կառուցման վերաբերյալ ունի դրական դիրքորոշում։