|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 հունվարի 2021 թվականի N 03-Ա |
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքանակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 42-րդ կետերով, <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> ՀՀ օրենքով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-502-Ն օրենքը՝ 1. Արմավիրի համայնքապետարանի և համայնքի ենթակայության բոլոր կազմակերպություններում 1974թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատողների ամսական աշխատավարձը սահմանել ոչ պակաս 93288 դրամ՝ ներառյալ բոլոր պարտադիր հարկերն ու վճարները:
2. Սույն Որոշման գործողությունը տարածվում է 2021թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: |
Կողմ -10 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱԴԻԿ ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|