Այսօր: Երեքշաբթի, 18 Մարտի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 249
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 մարտի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրիքաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի օգոստոսի 30-ի թիվ 90-Ա և Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի 2013 թվականիհոկտեմբերի04-ի թիվ 463-Ա որոշումների համաձայն Արմավիր քաղաքի, Հանրապետությանփողոց, 23/9 հասցեումգտնվող 55,80քմ մակերեսովհողամասըկառուցապատմանիրավունքով  7 (յոթ) տարիժամկետով հատկացվել է մրցույթում հաղթող ճանաչվածՍուսաննա Դավթյանին՝ ոչ հիմնական շինություն (տաղավար) տեղադրելու նպատակով, համաձայն որի Արմավիրիքաղաքային համայնքիևՍուսաննա Դավթյանի միջև 2013 թվականի հոկտեմբերի 17-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝  /սեղ. նո6074/:

Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասիկառուցապատմանիրավունքիտրամադրմանպայմանագրիգործողությանժամկետըլրացել  է:

Քաղաքացի Սուսաննա Դավթյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 441-րդ, 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի24-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և քաղաքացի Սուսաննա Դավթյանի միջև 2013թվականի հոկտեմբերի 17-ինկնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի 9.1 կետն,ընդառաջելովքաղաքացի Սուսաննա Դավթյանի 2025 թվականիմարտի 04-իթիվ1237 դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄԵՄ

1.     Արմավիրի քաղաքային համայնքի ևքաղաքացի Սուսաննա Դավթյանի միջև2013թվականի հոկտեմբերի 17-ին կնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում՝ /սեղ.նո6074/ կատարել  փոփոխություններ.

1)     Համայնքային սեփականություն հանդիացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետն երկարացնել մինչև 17.10.2030 թվականը:

2)     Պայմանագրի 5.1 կետում նշված կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմում է «290160 (երկու հարյուր իննսուն հազար մեկ հարյուր վաթսուն)»բառերի փոխարեն կարդալ՝ «669600 (վեց հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր)» բառերը:

2.     Իրավաբանական բաժնին`քաղաքացի Սուսաննա Դավթյանի հետկնքելհամաձայնագիր` 2013 թվականի հոկտեմբերի 17-ին՝ /սեղ. նո 6074/ կնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրումփոփոխություններկատարելումասին:

3.     Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աննա Հայրապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝cd37173a-e212-4ad9-bd39-96287352ba8d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner