Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի.
2. Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 153-Ա որոշումը:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: |