Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



22 նոյեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 2-րդ հավելվածի 6-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Երևանյան փողոց, 24/4 հասցեում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով  Արմավիրի մարզպետի աշխատակազմի  2024թ․ օգոստոսի 27 N 01/7/06187 գրությունը,ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ կադաստրի կոմիտեի դրական դիրքորոշումները՝ՀՀ քաղաքաշինության  կոմիտեն առարկություններ չունի՝ կառուցապատման հետագա գործառույթները ՀՀ օրենսդրության, նորմատի­­վա­­­տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան իրականացնելու պայմանով և Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը,Կարեն Մարտիրոսի Ասատրյանի 13.11.2024 թվականի թիվ 6250 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Կարեն Մարտիրոսի Ասատրյանին /ծնվ. 08/02/1985թ./ սեփականության իրավունքով պատկանող  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Երևանյան փողոց, 24/4  հասցեում գտնվող 04-001-0051-0125  կադաստրային ծածկագրով 0.006362 հա օրինական հողամասի վրա 2015թ. կառուցված 58,96 քմ ներքին և 63,62 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը ճանաչել  օրինական:

2․ Ընդունել ի գիտություն , որ 

   1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3․Սահմանել, որ ինքնակամ  կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում , Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բյուջե պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  <<ինքնակամ հառույցների օրինականացամն  և տնօրինման կարգը հաստատելու մասին >> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված ընդհանուր արտաքին 63,62 քմ մակերեսով ինքնակամ շինությունների օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով՝ 4632 ՀՀ  դրամ ընդհանուր՝  294688 /երկու հարյուր իննսունչորս հազար վեց հարյուր ութսունութ/  ՀՀ դրամ։                                        

4․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner