Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը, Արմավիր քաղաքի տարածքային զարգացման հատակագիծը (հիմնական գծագիր) և Վարդան Զորիկի Սարգսյանի 2025թ օգոստոսի 27-ի թիվ 4358 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Վարդան Զորիկի Սարգսյանին (ծնվ․ 21․09․1988թ․) և Երվանդ Սերգեյի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0145-0014 կադաստրային ծածկագրում գտնվող 0.04717 հա մակերեսով հողամասից 0․02492 հա մակերեսի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատումից՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: