Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ 
Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու կանոնակարգը` համաձայն հավելվածի: 
2.Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 25-ի «Ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 114-Ն որոշումը: 
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:  |