Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող 04-047-0014-0012 կադաստրային ծածկագրով կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրի 07.10.2024թ. և Ասյա Վասպուրակի Հովսեփյանի 24․10․2024 թվականի թիվ 5907 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Ասյա Վասպուրակի Հովսեփյանին (ծնվ․ 12/04/1973թ․) և Լենա Ծառուկի Թորոսյանին (ծնվ․ 00/00/1936թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող 04-047-0014-0012 կադաստրային ծածկագրով 1500,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 300,0 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով, իսկ 371,0 քմ մակերեսով հողամասն օտարել ուղիղ վաճառքի միջոցով հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 1 քմ հողամասի համար ՝ 154,44 ՀՀ դրամ , ընդհանուր 57297(հիսունյոթ հազար երկու հազար իննսունյոթ) ՀՀ դրամ։
2․ Վերականգնել Ասյա Վասպուրակի Հովսեփյանին և Լենա Ծառուկի Թորոսյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Լուկաշին, 04-047-0014-0012 կադաստրային ծածկագրում գտնվող գտնվող 0․2171 հա օրինական հողամասի վրա 1965թ. և 1999թ. կառուցված 115,3 քմ մակերեսով բնակելի տան, 1965թ․ կառուցված 46,1 քմ մակերեսով ավտոտնակի, 1965թ. կառուցված 40,7 քմ մակերեսով նկուղի, 1999թ. կառուցված 14,4 քմ մակերեսով ծածկի և 199թ: կառուցված 25,8 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ։
3․ Ասյա Վասպուրակի Հովսեփյանին և Լենա Ծառուկի Թորոսյանին պատկանող 04-047-0014-0012 կադաստրային ծածկագրից գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ ,Արմավիր համայնք , գյուղ Լուկաշին, 1-ին փողոց, 3 հողամաս։
4․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
5․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
7. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: