Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Համայնքի բյուջեի եկամտային մասում՝
ա.Բյուջետային տող 1113՝ «Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ», եկամտատեսակը պակասեցնել 61976.8 հազար դրամով, սահմանել 110545.6 հազար դրամ.
բ. Բյուջետային տող 11307՝ «Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար», եկամտատեսակը պակասեցնել 700,0 հազար դրամով, սահմանել 18498,0 հազար դրամ.
գ.Բյուջետային տող 11312՝ «Ավագանու սահմանվ. կարգին ու պայման-ին համ.՛ համայնքի վարչ. տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար», եկամտատեսակը պակասեցնել 2100,0 հազար դրամով, սահմանել 14462,2 հազար դրամ.
դ.Բյուջետային տող 1334՝ « Այլ գույքի վարձակալությունից մուտքեր », եկամտատեսակն ավելացնել 1500,0 հազար դրամով, սահմանել 4585,1 հազար դրամ.
դ.Բյուջետային տող 13513՝ « Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար», եկամտատեսակը պակասեցնել 10857,0 հազար դրամով, սահմանել 79740,5 հազար դրամ.
2) Համայնքի բյուջեի ծախսային մասում՝
ա.01 բաժին 1 խումբ 1 դաս`«Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» ծրագրի, «Վարչական սարքավորումներ » 5122 հոդվածն ավելացնել 6000,0 հազար դրամով` համայնքապետարանի վերանորոգված դահլիճի համար գույք ձեռք բերելու նպատակով.
բ.01 բաժին 6 խումբ 1 դաս`«Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) » ծրագրի, «Այլ կապիտալ դրամաշնորհներ » 4657 հոդվածն ավելացնել 200,0 հազար դրամով,Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի սուբվենցիոն ծրագրով փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներին աջակցելու նպատակով` հիմք Ֆերիկ համայնքի ղեկավարի 13.09.2022թվականի թիվ 115 գրությունը.
գ. 04 բաժին 9 խումբ 1 դաս`«Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածը ավելացնել -6000,0 հազար դրամով, սահմանել -32077,5 հազար դրամ.
դ. 11բաժին 1խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 74333,8 հազար դրամով:
- Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: