Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1559-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2024 թվականի N 1559-Ա

ԳԵՐԱՍԻՄ ՌՈԲԵՐՏԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ՄԱՅԻՍ ՔՅԱՐԱՄԻ ՈՒՍՈՅԱՆԻՆ, ԼՈՒԻԶԱ ԲԵՆԻԱՄԻՆԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ՍԱԹԵՆԻԿ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ, ԱՐԳԱՄ ԳԱՐԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ, ՊԱՅԾԱՌ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ քաղաքացիներ Գերասիմ Ռոբերտի Հարությունյանի, Մայիս Քյարամի Ուսոյանի, Լուիզա Բենիամինի Մինասայանի, Սաթենիկ Սերյոժայի Մովսիսյանի, Կարեն Սմբատի Մովսիսյանի, Մերուժան Միխաիլի Դավթյանի, Արգամ Գարիկի Գասպարյանի, Պայծառ Համբարձումի Մկրտչյանի կողմից  շինարարական աղբ կուտակելու համար տուգանք նշանակելու մասին, պարզեց, որ․ 

Քաղաքացիներ Գերասիմ Ռոբերտի Հարությունյանը, Մայիս Քյարամի Ուսոյանը, Լուիզա Բենիամինի Մինասայանը, Սաթենիկ Սերյոժայի Մովսիսյանը, Կարեն Սմբատի Մովսիսյանը, Մերուժան Միխաիլի Դավթյանը, Արգամ Գարիկի Գասպարյանը, Պայծառ Համբարձումի Մկրտչյանը խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43․1-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի սահմանած պահանջները՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբի հավաքման կենտրոններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս մեկից ավելի խորանարդ մետր ծավալով կուտակել է շինարարական աղբ, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վ․ Գևորգյանի 26․11․2024թ․ թիվ 50-15/322 և թիվ 50-15/323 գրությունների հիման վրա 2024 թվականի դեկտեմբերի 2-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43․1-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ, որին ներկա են եղել նաև իրավախախտողներ Գերասիմ Ռոբերտի Հարությունյանը, Մայիս Քյարամի Ուսոյանը, Լուիզա Բենիամինի Մինասայանը, Սաթենիկ Սերյոժայի Մովսիսյանը, Կարեն Սմբատի Մովսիսյանը, Արգամ Գարիկի Գասպարյանը, Պայծառ Համբարձումի Մկրտչյանը։

Արմավիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի դեկտեմբերի 6-ին հրավիրվել է վարչական վարույթի նիստ, որի մասին ծանուցումները իրավախախտողներ Գերասիմ Ռոբերտի Հարությունյանին, Մայիս Քյարամի Ուսոյանին, Լուիզա Բենիամինի Մինասայանին, Սաթենիկ Սերյոժայի Մովսիսյանին, Կարեն Սմբատի Մովսիսյանին, Արգամ Գարիկի Գասպարյանին, Պայծառ Համբարձումի Մկրտչյանին հանձնվել է առձեռն /հիմք՝ ստորագրությամբ ստացված ծանուցագիր/:

Նիստին ներկա իրավախախտողներ Գերասիմ Ռոբերտի Հարությունյանը, Մայիս Քյարամի Ուսոյանը, Լուիզա Բենիամինի Մինասայանը, Սաթենիկ Սերյոժայի Մովսիսյանը, Կարեն Սմբատի Մովսիսյանը, Արգամ Գարիկի Գասպարյանը, Պայծառ Համբարձումի Մկրտչյանը հայտնել են, որ վերացրել են իրավախախտման հետևանքները՝ ներկայացնելով լուսանկարներ։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վ․ Գևորգյանի 26․11․2024թ․ թիվ 50-15/322 և թիվ 50-15/323 գրությունները:

Վարչական հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 37/24 արձանագրությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

իրավախախտողներ Գերասիմ Ռոբերտի Հարությունյանը, Մայիս Քյարամի Ուսոյանը, Լուիզա Բենիամինի Մինասայանը, Սաթենիկ Սերյոժայի Մովսիսյանը, Կարեն Սմբատի Մովսիսյանը, Արգամ Գարիկի Գասպարյանը, Պայծառ Համբարձումի Մկրտչյանը հայտնել են, որ վերացրել են իրավախախտման հետևանքները՝ ներկայացնելով լուսանկարներ։

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա)կետով և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 06․12․2024 թվականի թիվ 37/24 արձանագրությունը․ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացիներ Գերասիմ Ռոբերտի Հարությունյանի, Մայիս Քյարամի Ուսոյանի, Լուիզա Բենիամինի Մինասայանի, Սաթենիկ Սերյոժայի Մովսիսյանի, Կարեն Սմբատի Մովսիսյանի, Արգամ Գարիկի Գասպարյանի, Պայծառ Համբարձումի Մկրտչյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43․1-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով հարուցված վարչական վարույթը կարճել:

2.Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներ Գերասիմ Ռոբերտի Հարությունյանին, Մայիս Քյարամի Ուսոյանին, Լուիզա Բենիամինի Մինասայանին, Սաթենիկ Սերյոժայի Մովսիսյանին, Կարեն Սմբատի Մովսիսյանին, Արգամ Գարիկի Գասպարյանին, Պայծառ Համբարձումի Մկրտչյանին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner