Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի <<Պետական կառավարման հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին >> 2007 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 787-Ն հրամանով հաստատված կարգի 2-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 45 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 20-ի թիվ 899 զեկուցագիրը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Արմավիր համայնքի հաշվեկշռից դուրս գրել 1573159 ՀՀ դրամի արժողությամբ գույքը (ամփոփ ցուցակն ըստ կառույցների կցվում է), որից՝ - հիմնական միջոցներ ՝ 1199628 - սակավարժեք և արագամաշ առարկաներ՝ 373531 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |