Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 006-Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղում գտնվող` 04-076-0118-0007 ծածկագրով, 1.2906 հա մակերեսով վարելահող, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, գյուղմթերք արտադրելու նպատակով:
2.Աճուրդի մեկնարկային գին սահմանել ընդամենը 3 000 000 /երեք միլիոն/ ՀՀ դրամ:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: