Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 006-Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղի 3-րդ փողոց 83/2 հասցեում գտնվող` 04-044-0002-0035 ծածկագրով, 109,0 քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
2.Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ քառակուսի մետր մակերեսով հողամասի համար` 5150 /հինգ հազար հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, ընդամենը` 561 350 /հինգ հարյուր վաթսունմեկ հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: