Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 սեպտեմբերի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԾԱԾԿՈՑՆԵՐՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ապամոնտաժել Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի Չարենց-Նալբանդյան հատվածի մայթերի վրա կառուցված ծածկոցները՝ շինարարական աշխատանքները անխոչընդոտ իրականացնելու և շինությունների ճարտարապետական և գեղագիտական տեսքը ապահովելու նպատակով: 

2.Հանձնարարել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինությանը՝ ապահովել քանդման աշխատանքները և ապամոնտաժել ծածկոցները: 

3.Առաջարկել Արմավիրի ոստիկանության բաժնին, սույն որոշման 2-րդ կետը կիրառելու ընթացքում համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։

4.Սույն  որոշման  կատարման հսկողությունը վերապահել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին։ 

5. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Հովհաննիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner