Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 42-րդ կետերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ելնելով գյուղական համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակից գյուղական համայնքներում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերը նախորդ տարիների համար սահմանված են եղել համեմատաբար ցածր դրույքաչափերով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական տարածքում ընդգրկված գյուղական բնակավայրերում որոշ տեղական վճարների գանձումներն 2022 թվականի ընթացքում, իրականացնել ըստ դրույքաչափերի` համաձայն 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 հավելվածների:
2.Սույն որոշման դրույթները կիրառել 2022 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: