Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով , հիմք ընդունելով քաղաքացի Էմմա Արմենակի Վարդանյանի 05․09․2025թ․ թիվ 4491դիմումը , Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Քաղաքացի Էմմա Արմենակի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական թիվ 01112019-04-0111) Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Սահմանապահների փողոց 6Ա շենք, 51 տարածքի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատումից՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման, որպես բնակարան։
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։