Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1․ «ԱՅ ՋԻ ԷՅ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Լերմոնտով փողոց 105/4 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տալ նախնական համաձայնություն։
2․ Առաջարկել Արմավիր համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։