Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ, 167-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1568-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղի վարչական ղեկավար Վաղուշ Մուրադյանի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 4644 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղի վարչական ղեկավար Վաղուշ Մուրադյանին 2025 թվականի սեպտեմբերի 15-ից տրամադրել 2024 թվականի ամենամյա արձակուրդի չօգտագործված 10 աշխատանքային օրերը (27.01.2024թ. - 27.01.2025թ. ժամանակահատվածի համար):
2.Վաղուշ Մուրադյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի սեպտեմբերի 29-ին:
3.Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղի վարչական ղեկավար Վաղուշ Մուրադյանի պարտականությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի վարչական ղեկավար Հարություն Սահակյանին:
4.Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ ի գիտություն:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: