Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ, 167-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Անյա Ահարոնյանի 2025 թվականի մարտի 03-ի թիվ 1372 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Անյա Ահարոնյանին տրամադրել 2024 թվականի ամենամյա արձակուրդի չօգտագործված 10 աշխատանքային օրերը՝ 2025 թվականի մարտի 12-ից:
2.Անյա Ահարոնյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի մարտի 26-ին:
3.Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Անյա Ահարոնյանի պարտականությունները վերապահել Հայաստանի Հանրապետության «Սարդարապատի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ Ավետիս Նիկողոսյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: