Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Աշոտ Գևորգյան 10.02.2023 թ. թիվ 0889 դիմումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ գյուղի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություն կատարելու, համաձայն որի Աշոտ Գևորգյանի ն սեփականության իրավունքով պատկանող 0.238256 հա գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 04-058-0157-0008/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառական նշանակության հողերի:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: