Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 մայիսի 2025 թ.

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով գնահատող հանձնաժողովի գնահատման նիստի արձանագրությունն այն մասին, որ ԱՔ-ԳՀԱՊՁԲ-25/11 ծածկագրով գնման ընթացակարգի մասնակից «ՍՈՊՐԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության 04.05.2017թթիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման մասին կարգի 41-րդ կետի համաձայն ծանուցվել է անհամապատասխանությունները շտկելու մասին, իսկ սահմանված ժամկետում «ՍՈՊՐԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել շտկված փաստաթղթերը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․

1. ԱՔ-ԳՀԱՊՁԲ-25/11 ծածկագրով գնման ընթացակարգի մասնակից «ՍՈՊՐԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ-ն, գործունեության հասցեն և մասնակցին վերաբերող այլ տվյալներ բացակայում են) ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, քանի որ մասնակիցը խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գնման գործընթացին մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը:

2. Օրենքով սահմանված կարգով սույն որոշումը ներկայացնել լիազորված մարմին և մասնակցին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner