Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 27.12.21 թվականի թիվ 126-Ա որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Արթուր Ալեքսանյանի հայտը` որոշում եմ.
1. Բավարարել Ա/Ձ Արթուր Ալեքսանյանի հայտը և թույլատրել Երևանյան 15 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվելու ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքով:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Արթուր Ալեքսանյանին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: