Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ,29-րդ ,33-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022թ․ դեկտեմբերի 05-ի թիվ 12 արտահերթ նիստի 205-Ն որոշումը , <<ԱՄՐԱԿ>> ԲԲԸ-ի տնօրեն՝ Կարեն Ռուբենյանի 13․11․2024թ․ թիվ 6227 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ <<ԱՄՐԱԿ>> ԲԲԸ-ին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր Մ․ Սիլիկյան փողոց 1/1 հասցեում /սեփականության վկայական N 21062024-04-0033/ գտնվող 0,46064 հա մասին տալ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, քաղաք Արմավիր, Մ․ Սիլիկյան 1/6, իսկ 1,41412 հա հասցեն թողնել նույնը ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, քաղաք Արմավիր Մ․ Սիլիկյան 1/1։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման ։
3․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։