Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի «Պետական կառավարման հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին» 2007 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 787-Ն հրամանով հաստատված կարգի 2-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 26-ի N21 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի արձանագրած ոչ պիտանի գույքի ցանկը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Թույլատրել՝ օրենքով սահմանված կարգով Արմավիր համայնքի հաշվեկշռից դուրս գրելու հետագա օգտագործման համար ոչ պիտանի գույքը՝ ընդամենը 1808 միավոր գույք,
որից՝ -հիմնական միջոցներ՝ 1315 միավոր գույք -սակավարժեք և արագամաշ առարկաներ՝ 493 միավոր գույք
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |