Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ, 1-ին փողոց ,46 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը ,ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 20.05.2025թ. և Հրանտ Միսակի Մելիքյանի 21.05.2025 թվականի թիվ 2659 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Վերականգնել Հրանտ Միսակի Մելիքյանին (ծնվ. 21.01.1965թ.) պատկանող իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ, 04-059-0049-0012 կադաստրային ծածկագիր ունեցող հողամասում գտնվող 0,1365 հա օրինական հողամասի վրա 1975թ. կառուցված 298,6 քմ մակերեսով բնակելի տան, 1985թ. կառուցված 19,6 քմ մակերեսով խորդանոցի,1985թ․ կառուցված 10,10 քմ մակերեսով օժանդակ շինության և 1985թ. կառուցված 22,8 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ, իսկ 2017 թ. կառուցված 53,6 քմ մակերեսով ծածկը և 2008թ կառուցված 3,77 քմ մակերեսով պարիսպը համարել ինքնակամ։
2․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Հրանտ Միսակի Մելիքյանին պատկանող 04-059-0049-0012 կադաստրային ծածկագիր ունեցող գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ ,Արմավիր համայնք , գյուղ Սարդարապատ, 1-ին փողոց,46 բնակելի տուն։
4․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։