Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» ՀՈԱԿ տնօրեն Դ. Ավետիսյանի 21.10.2022թ. թիվ 5635 զեկուցագիրը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 055-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ որոշման հավելվածի 5, 6, 7, 9, 10, 11 տողերի ծանոթություններ սյունակից հանել 7 ամիս բառերը՝ սեզոնային պաշտոնային աշխատակիցներին դարձնելով հիմնական աշխատակիցներ:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|