Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N կառուցապատում
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի թիվ      -Ա որոշումը՝

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների /համայնքային գերեզմանատուն/ նպատակային նշանակության հողերից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ա․ Իսահակյան փողոց 96/1 հասցեում գտնվող` 04-001-0133-0012 ծածկագրով, 412,0 քմ մակերեսով պատմական և մշակութային գործառնական նշանակության հողամասը տրամադրել մրցութային եղանակով՝ քարի վերամշակման արտադրամաս կառուցելու նպատակով: 

2.   Կառուցապատման տրամադրման ժամկետ սահմանել 15 տարի:

3.    Սահմանել.

ա)  առաջին հինգ տարվա ընթացքում /հողամասի/ մեկ քմ մակերեսի կառուցապատման վճարը՝ յուրաքանչյուր տարվա համար 400 /չորս հարյուր/ ՀՀ դրամ:

բ)   յուրաքանչյուր հինգ տարին մեկ կառուցապատման վճարը ենթակա է վերանայման` գործող վարձավճարի 30 %-ի չափով:

4.   Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner