Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 22
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

24 հունիսի 2025 թվականի N 22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 005-Ա որոշման համաձայն, համայնքում հանրային բաց լսումների և /կամ քննարկումների կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան՝ 2025 թվականի հունիսի 24-ին, ժամը 11։00-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային լսում՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի  և Արմավիր համայնքի 2026 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվող աշխատանքների վերաբերյալ 

Քննարկումն անցկացնում էր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։ Հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ ՌՄանուկյանըներկայացրեցՀայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (այսուհետ` ՄԺԾԾ), որը, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագրերի ուղենիշային փաստաթուղթ, ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է ֆինանսական տարիների համար՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության յուրաքանչյուր բնագավառում: Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ակնկալում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում, ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում, ուղղակի և ելքային արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում: Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի հնգամյա զարգացման ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքն է, որը հնարավորություն է տալիս առավել իրատեսական և առարկայական դարձնել նախատեսվող ծրագրերը: Համայնքի հնգամյա զարգացման պլանը երկարաժամկետ ծրագիր է, որը հաստատվում է մեկ անգամ ավագանու լիազորությունների ամբողջ ժամանակահատվածի` 5 տարվա համար,իսկ  համայնքիմիջնաժամկետծախսերիծրագիրըմշակվումևհաստատվումէյուրաքանչյուրտարի` առաջիկա 3 տարիներիհամար: Այնհստակեցնումէեռամյաժամանակահատվածումհամայնքիծախսայինքաղաքականությունըտարեկանկտրվածքով` հնարավորություն տալով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար:

Այնուհետև համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց սեփական եկամուտների ցուցանիշներով և իրականացվող աշխատանքների առաջնահերթություններով պայմանավորված՝ 2 ծրագրային հայտերի ներկայացման նպատակահարմարությունը

1Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Լերմոնտով փողոցի, Թումանյան փողոցի Սայաթ-Նովա-ՍՇահումյանհատվածի, ՏիգրանՊետրոսյան փողոցի Հանրապետություն-Գորկի հատվածի հիմնանորոգում։

2Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի Հունան Ավետիսյան փողոցի 1-ին փողոցից ՀԱվետիսյան 2-րդ նրբանցք ընկած հատվածի և Հունան Ավետիսյան 1-ին նրբանցքի հիմնանորոգում։

3Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 27, Մյասնիկյան փողոցի 31 և Չարենցի փողոցի 33, Մաշտոցի փողոցի 1 և 3, Երևանյան փողոցի 42, Բաղրամյան փողոցի 1, 3, 5, 5/1, Սայաթ-Նովա փողոցի 1Ա, 2Ա, 3Ա, 4Ա, 5Ա, 6Ա, 7Ա, 8Ա, Հերացի փողոցի 8, 8/1, 10, 12, Չարենցի փողոցի 24, Սայաթ-Նովա փողոցի 23, Հանրապետության փողոցի 31 և 33, Ջիվանի փողոցի 5, 7, 9, 11, Սայաթ-Նովա փողոցի 109, Հանրապետության 12 և 20, Արարատյան փողոցի  1, 3, 5, 1/1, Սահմանապահների փողոցի 45, 46, 47, Շահումյան փողոցի 15 և 39, Սահմանապահների փողոցի 6Ա, 5-րդ փողոցի 1-ին  բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգում։

4Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 27, Մյասնիկյան փողոցի 31 և Չարենցի փողոցի 33, Մաշտոցի փողոցի 1 և 3, Երևանյան փողոցի 42, Բաղրամյան փողոցի 1, 3, 5, 5/1, Սայաթ-Նովա փողոցի 1Ա, 2Ա, 3Ա, 4Ա, 5Ա, 6Ա, 7Ա, 8Ա, Հերացի փողոցի 8, 8/1, 10, 12, Չարենցի փողոցի 24, Սայաթ-Նովա փողոցի 23, Հանրապետության փողոցի 31 և 33, Ջիվանի փողոցի 5, 7, 9, 11, Սայաթ-Նովա փողոցի 109, Հանրապետության 12 և 20, Արարատյան փողոցի  1, 3, 5, 1/1, Սահմանապահների փողոցի 45, 46, 47, Շահումյան փողոցի 15 և 39, Սահմանապահների փողոցի 6Ա, 5-րդ փողոցի 1-ին  բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում։

 

Հանրային լսման մասնակիցների կողմից ծավալվեց քննարկում, որից հետո առաջարկվեց սույն ծրագրերն ընդգրկել համայնքի ավագանու առաջիկա նիստի օրակարգում։

Ամփոփելով հանրային քննարկումը՝ համայնքի ղեկավար ՎարշամՍարգսյանըշնորհակալությունհայտնեցհամայնքիբնակիչներինհամայնքայինկառավարմանըվստահելուևիրենցկողմիցտեղականբյուջեինկատմամբհարկայինպարտավորությունները կատարելու և համայնքի զարգացմաննուղղվածծրագրերիիրականացմանընպաստելուհամար։ 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner