Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Ա. Գալոյանի 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 2997 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 233-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1)որոշման հավելվածի 1-ին կետում աշխատողների քանակի «9» թիվը փոխարինել «10» թվով.
2)որոշման հավելվածի 2-րդ կետը կարդալ հետևյալ խմբագրությամբ.
Հ/Հ
|
Պաշտոնի անվանումը
|
Հաստիքային միավորները
|
1 միավորի պաշտոնային դրույքաչափը(դրամ)
|
1
|
Տնօրեն
|
1.0
|
170.000
|
2
|
Հաշվապահ
|
1.0
|
125.000
|
3
|
Հավաքարար
|
1.0
|
115.000
|
4
|
Պահակ
|
1.0
|
115.000
|
|
Ընդամենը
|
4
|
|
5
|
Խմբերի թիվը
|
12
|
|
6
|
Երեխաների թիվը
|
133
|
|
7
|
Մանկ. Ժամերի թիվը
|
140
|
|
8
|
Մարզիչ
|
5.83
|
118.000
|
|
Ընդամենը
|
9.83
|
|
|
|
|
|
|
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |