Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության 03.02.2020թ. պետական փորձագիտական եզրակացությունը.
Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Արմավիր համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, ուսումնական, կրթական, մշակութային, պատմամշակութային հաստատություններից, առողջապահական, բժշկական հաստատություններից, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 300 մետր հեռավորության վրա:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |