Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր քաղաքի Աբովյան փողոց 141 շենքի, թիվ 48 բնակարանի բնակիչ՝ Նվարդ Վարդանյանի դիմումը վերոնշյալ բնակարանը սեփականության իրավունքով իրեն հանձնելու մասին, Արմավիրի համայնքապետարանի բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի 15.08.2019թ. թիվ 1 արձանագրությունը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Արմավիր համայնքի սեփականություն համարվող Արմավիր քաղաքի Աբովյան 141 շենքի, թիվ 48 հասցեում գտնվող 62,9 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրատվությամբ օտարել քաղաքացի Նվարդ Վարդանյանին (այսուհետ նվիրառու)՝ ծնված 18.01.1970թ., անձնագիր՝ AR 0262282 տրված 12.04.2017թ. 048-ից։
2. Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից։
4. Արմավիր քաղաքի Աբովյան141շենք,48 հասցեում գտնվող բնակարանն (այսուհետ՝ գույք) իր արժեքով հանել Արմավիրի համայնքապետարանի հաշվեկշռից:
5. ՈրոշումՆ ուժի մեջ է մտնում ընդունման պահից: