Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 160-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշման 1-ին կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն, տնօրենի պարտականությունները կատարող Շահեն Մարտիրոսի Օրդուբեկյանի 2025 թվականի հուլիսի 17-ի թիվ 3624 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն, տնօրենի պարտականությունները կատարող Շահեն Մարտիրոսի Օրդուբեկյանին տրամադրել 2025 թվականի ամենամյա արձակուրդի 10 աշխատանքային օրերը՝ 2025 թվականի հուլիսի 18-ից:
2.Շահեն Մարտիրոսի Օրդուբեկյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի հուլիսի 30-ին:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: