Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, 02.02.2002 թ. թիվ 88 որոշմամբ որոշում եմ.
1.Ժուլվեր Գրիգորյանին և Գենյա Մանվելյանին պատկանող Չարենցի փողոցի 32/2 հասցեում գտնվող 156.45 քմ մակերեսով հողամասի գործառական նշանակությունը փոփոխել բնակավայրի խառը կառուցապատումից բնակավայրի հասարակական կառուցապատման, իսկ 72.9 քմ կառույցի գործառական նշանակությունը փոփոխել արտադրականից հասարակական նշանակության` որպես առևտրի օբյեկտի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: