Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է․
1․ Վավերացնել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի (Հայաստանի Հանրապետություն) և Իրկուտսկի մարզի Իրկուտսկ քաղաքի (Ռուսաստանի Դաշնություն) միջև գիտատեխնիկական և սոցիալ-մշակութային ոլորտներում համագործակցության մասին կնքված հուշագիրը (կցվում է)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |