Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 481-րդ, 60-րդ և 76-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> 2001 թ. ապրիլի 12-ին թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով քաղաքացի  Նարեկ Արտաշի Առաքելյանի 11.09.2025թ. թիվ 4592 դիմումը`
 
ՈՐՈՇՈՒՄԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հ. Բաղրամյան փողոց, 27/5 հասցեում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքից 10,0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով հատկացնել Նարեկ Արտաշի Առաքելյանին` ոչ հիմնական շինություն (տաղավար) տեղադրելու նպատակով, համաձայն որոշման անբաժանելի մասը հանդիսացող հողամասի սխեմա-հատակագծի (կցվում է):
2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի աշխատակազմի իրավաբանական բաժնին Նարեկ Արտաշի Առաքելյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր: Պայմանագրով կառուցապատման իրավունքի ժամկետ սահմանել 10 տարի, իսկ կառուցապատման իրավունքի տարեկան վճար` 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ:
3.Սահմանել, որ  կառուցապատման իրավունքի պայմանագրի նոտարական վավերացման և  պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարում է Նարեկ Արտաշի Առաքելյանը ` իր միջոցների հաշվին.
ա) տաղավարի տեղադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի վարչական տարածքում ոչ հիմնական շինությունների տեղադրման սահմանված տեղական տուրքը համայնքի բյուջե վճարելուց և տաղավարի էսքիզային նախագիծը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց հետո.
բ) տաղավարի տեղադրման հսկողությունը հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմանված տեղական տուրքը համայնքի բյուջե վճարելուց հետո: